Համառոտ կենսագրություն

 

 

Anah Sari ©

Անահիտ Սարիբեկյան


22/01/1985 ծնվել է Կիրովական քաղաքում (այժմ՝ Վանաձոր, Հայաստան) ԽՍՀՄ.


1993-2000 - սովորել և ավարտել է գերազանությամբ Ա․ Խլղաթյանի անվան թիվ 18 դպրոցում, ք․ Վանաձոր, Հայաստան։


2000-2002 - սովորել և ավարտել է Սողոմոն Աբովյանի անվան թիվ 1 Վարժարանում, Անգլերեն լեզվի թեքումով դասարանում, ք․ Վանաձոր, Հայաստան։

 

1993-1998  սովորել և ավարտել է գերազանությամբ Վանաձոր ք-ի Արվեստի Դպրոցի պարի բաժինը։ 

 

1999-2002 աշխատել է Վանաձոր ք-ի ԵՔՄԸ-YMCA հասարակական կազմակերպությունում որպես պարուսույց։

 

2002 թ-ից ընտանիքով տեղափոխվել է ՌԴ։


2005-2007 աշխատել է B & T գինեգործական կազմակերպությունում  որպես sommelier.


2002-2008 սովորել և ավարտել է գերազանությամբ Նիշնի Նովգորոդի Պետական Մանկավարժական Համալսարանը, ՌԴ: Մասնագիտական որակավորումը՝ սոցիալ-հոգեբան,  Դևիանտ վարքագծով երեխաների վերականգնողական աշխատանքների մասնագետ, մանկավարժ։

 

2007 ՌԴ Նիժնի Նովգորոդ ք-ում հիմնել է Նաիրի Հայկական ժողովրդական պարերի անսամբլը։


2007-ից աշխատում է ՌԴ Նիժնի Նովգորոդ ք-ի Հայկական Համայնքում որպես պարուսույց, պարագետ և գեղարվեստական մասի ղեկավար։

 

2008-ից սկսել է համագործակցել Հայաստանի Ազգային Պարարվեստի ու Պարագետների միության հետ։


2010-ից դարձել է ՌԴ-ի քաղաքացի։


Պարային, երգի, բեմադրության հազարավոր մրցում փառատոնների հաղթող և լաուրեատ 

 

"Abstract-Monumental Dance" © - Աբստրակտ և մոնումենտալ պարատեսակի ստեղծող։

 

Ունի 17 տարվա բեմական ու մանկավարժական փորձ.


Վարել է ակտիվ սոցիալան կյանք խթանելով տարբեր ազգերի հանդուրժողականությանը ՌԴ-ում։ Նիժնի նովգորոդի համալսարաննորում դասավանդել է "Բարեկամության դասեր, դասեր Աշխարհի մասին" ՌԴ-ի երիտասարդական շարժումնեի դաշնային ծրագրերի սահմաններում։

 

Որպես պարուսույց, բալետմեյստեր և բեմադրիչ Anah Sari-ն արժանացել է Հայաստանի Ազգային Պարարվեստի ու Պարագետների միության նախագահ, ՀՀ վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գեվորգյանի հատուկ գովեստի խոսքին։

 

2011-ին իր ունեցաց ձեռքբերումների համար վաստակել է International Dance Council CID at UNESCO - միակ օֆիցիալ պարային համաշխհարհային կազմակերպության անդամակցության հրավերը։ CID-ի կողմից տարբերակվել է որպես միջազգային մակարդակի առաջատար մասնագետ։

 

2013-2014 հրավիրվել 

 

Բազմակի մրցույթ փառատոնների կարգվել է որպես Ժյուրիի նախագահ։

 

16/07/2013 Օֆիցիալ ճանաչվել է որպես CID UNESCO-ի Հայաստանի Վանաձորյան մասնաճյուղի նախագահ և հիմադիր։

 

2013 հրավիրվել է Հունաստանի Աթենք քաղաքի Դորա Ստրատու Պետական Ազգային պարային թատրոն պարային գիտական աշխատանքներ ծավալելու համար հայ և հունական ազգային պարերի համեմատության ու ընդհանրության վերաբերյալ։ Սա շարունակական բնույթ կրող ծրագիր է, որն արդեն տվել է բազմակի ու մեծածավալ պտուղներ։


2013 սկսեց համաշխարհային պարային մեծ պռոեկտ-վարպետաց դասի տեսակ "Hands Tecnique" ©, որը մասնագետների կողմից ճանաչվեց որպես նմանը չունեցող պարադաս պարային պատմության մեջ։

2014-ին ստեղծել և ղեկավարում է Anah Sari International Arts Academy։

2014 թ-ից սկսած նրան են ստանձնվել CID UNESCO-ի պարային գիտական կայքէջերը, որպես պարագետ և դիզայներ։ 


Մասնակցություն է ունեցել CID UNESCO-ի 35րդ, 36րդ, 37րդ, 40րդ Համաշխարհային Պարային գիտական կոնգրեսներին ներկայացնելով հայ ազգային մշակույթը։ 


Որպես երգչուհի երգացանկը պարունակում է տարբեր լեզուներ և երգարվեստի տարբեր տարատեսակներ ազգային երգերից մինչև ռոք։


Հրավիրված է տարբեր երկրներ - Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա, Ամերիկա, Եվրոպական մի շարք երկրներ լեկցիաներով, վարպետաց դասերով և համերգներով ելույթ ունենալու։